Վերջնահաշվարկ

Անուշ.

Եթե կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողի համար եկամտային հարկի վերջնական պարտավորությունը կազմում է 5 000 դրամ: Աշխատողի համար հաշվարկվել է վերջնահաշվարկը, որը կազմել է 4500 դրամ: Արդյունքը հարկերը նվազեցնելուց հետո ստացվում է բացասական արժեք: Տվյալ դեպքում ինչպե՞ս է և ո՞ր հոդվածով է իրականացվում կարգավորումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ ելակետային տվյալները ինչպիսի՞ն են:

Անուշ

Աշխատողը ընդունվել է աշխատանքի 18.10.21 ին ոչ լրիվ աշխատաժամանակով (կես դրույք՝ 20 ժամ շաբաթական) և ազատվել է 31.10.21-ով: Կես ամսվա համար հաշվարկվել է 37,824 դրամ աշխատավարձ: Հաշվարկներով առաջանում է մոտ 1 օրվա վերջնահաշվարկ:

Tigran

1 ամիս չի աշխատել, էլ ի՞նչ վերջնահաշվարկ 1 օր, պետք է վճարեք միայն այդ օրերի աշխատավարձը ու դրանից պահումները:

Անուշ

Հարգելի Տիգրան, վերջնահաշվարկ վճարվու՞մ է նույնիսկ եթե 1 ամիս է աշխատե՞լ:

Ալլա

Կես ամսվա աշխատավարձին գումարում եք վերջնահաշվարկը, հանում եք պահումները, մնացածը վճարում եք։

Մարիաննա

Հաշվարկեք աշխատավարձը և վերջնահաշվարկը՝ ստանալով համախառն հարկվող եկամուտը, և այդ ընդհանուր գումարից պահեք հարկերը, բացասական արդյունք չի լինի։