Վերջնահաշվարկ

Արամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 տարում աշխատողը կուտակում է 24 օր, 1 ամսում՝ 2 օր արձակուրդ։ 3 տարում Դուք կուտակել եք 72 օր, ճշգրիտ հաշվարկի համար հստակ տվյալներ են պետք։ Հաշվեք՝ որքան արձակուրդ եք գնացել, որքան ունեք չօգտագործված արձակուրդի օրեր, դրանց համար պետք է ստանաք հատուցում վերջնահաշվարկ կատարելիս։ Անհրաժեշտ է ստանալ միջին ամսական աշխատավարձը, որի համար ազատման ամսվան նախորդող 12 ամիսների եկամուտը (աշխատավարձ, հավելավճար, հավելում, պարգևավճար, վերջինս՝ 1/12 չափով) պետք է բաժանել 12-ի, դա էլ բաժանել 25-ի և բազմապատկել չօգտագործված արձակուրդի օրերի թվով։ Վերջում պետք է հանել 22 % եկամտային հարկը, 3.5 % սոց. վճարը, դրոշմանիշային վճարը, և կստանաք վճարման ենթակա գումարը։

Ռուզաննա

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար հասնում է արձակուրդ 24 աշխ. օր տևողությամբ (6օրյա գրաֆիկի դեպքում)։ Վերջնահաշվարկը դա չօգտագործված արձակուրդային օրերի համար հատուցումն է։ Եթե ձեր նշած 2 ամիսը, որ տանն եք մնացել, արձակուրդի համաձայն է եղել, ապա մոտավորապես 1 տարվա համար չօգտագործված արձակուրդային օրեր ունեք՝ 24 աշխ.օր։ Հաշվարկում են այսպես՝ միջին աշխատավարձ (մոտավորապես 75000)÷25× չօգտագործված արձակուրդային օրեր, որից կատարվում են հարկային պահումներ։

Արամ

Ոչ, այդ 2 ամիսը դա կիրակի օրերն են եղել, այսինքն` իրար հետևից ես 2 օրից ավել չեմ մնացել տանը:

Tigran

Հասնում է 72 օր, սակայն գումարը կարելի կլինի հաշվել, եթե միջին աշխատավարձի թիվ գրեք:

Արամ

Գրանցված աշխավարձը քարտիս ամսական 70 000 դրամ:

Tigran

Միջինը լինում է 95973, 72 օրվա հաշվով կլինի 276402, պահումներից հետո կլինի 200420:

Արամ

Անչափ շնորհակալ եմ, իսկ 80 000-ի դեպքում ինչքա՞ն կլինի:

Ալլա

80000/25*72=230400 սա մոտավոր թիվ է։

Ներսես

6-օրյա գրաֆիկի դեպքում վերջնահաշվարկը կատարվում է 24/12* չօգտագործած ամիսների քանակով, 95973միջին աշխ./25*72օր և հանում ենք 2 % եկ. հարկը, 3.5 % սոց. վճարը, դրոշմանիշային վճարը:

Հերմինե

Եթե գրանցված աշխատող եք, ապա ամեն դեպքում հասնում է վերջնահաշվարկ չօգտագործված օրերի համար, հետևաբար 6-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողին տարեկան հասնում է 24 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ: Այս դեպքում պետք է հաշվեք չօգտագործված օրերը և վճարեք։