Ժաննա.
Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ:
Սկսնակ հաշվապահ:
Հարգելի Ժաննա
Նայած թե երբվանից է աշխատում, և քանի անգամ է արձակուրդ գնացել, պետք է ստուգել, յուրաքանչյուր 12 ամսվա համար նա ունի 28 օր արձակուրդից օգտվելու իրավունք
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդված 170
Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Էդ չօգտագործված օրերը որոշվում են վերը նշված “ավել” ամիսները 2.3 -ով բազմապատկելու միջոցով /2.3=28/12 մեկ ամսվան բաժին ընկնող նվազագույն արձակուրդն է/ :
Օրինակ եթե նա աշխատել է ընդհանուր 17 ամիս և օգտվել է արձակուրդից մեկ անգամ 28 օրով, ապա 17-12=5; 5×2,3=12 -ը կլնի նրա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված օրերի թիվը, որոնք ենթակա են դրամական փոխհատուցման` այն է 62500/30.4*12=24670 /եթե իհարկե 62500-ը դա 12 ամիսների միջին ամսեկան աշխատավարձն է/
Էդ գումարից սոց վճարներ չեն հաշվարկվում:
Հուսով եմ պարզ գրեցի
Հարգելի Ժաննա, եթե Ձեր աշխատակիցը հուլիսին օգտագործել է իր 2009-2010թթ ժամանակաշրջանի արձակուրդը, ապա վերջնահաշվարկի հարց չի առաջանում: Իսկ եթե կան չօգտագործած արձակուրդային օրեր, ապա միջին ամսեկանի մեջ մի ներառեք նրա արձակուրդում գտնված ամիսները և քանի որ Ձեր աշխատողը ազատվել է 04.08.10թ այսինքն մինչև նոր ԱՕ-ի ուժի մեջ մտնելը, դուք պետք է հաշվարկեիք և վճարեիք վերջնահաշվարկը հին ԱՕ-ի համաձայն: