Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 – 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:
Ներկայացված տվյալները թերի են, 2020-ի 07-12 ամիսների մասին չեք գրել, աշխատակիցը հնգօրյակով աշխատող է եղել թե վեցօրյակ,լրացուցիչ արձակուրդ կամ հավելումի իրավունք ունեցել է թե ոչ:
Արձակուրդ հասնում է իրեն բոլոր ամիսների համար, անկախ նրանից աշխատավարձ ստացել է, թե՝ ոչ, քանի որ ինքը համարվել է աշխատանքի մեջ և չի ազատվել գործից, այսինքն՝ եթե հնգօրյա աշխատանքային շաբաթով եք աշխատում, իրեն կհասնի 2019թ. հոկտեմբերից մինչև 2021 հունվար ամիսը ներառյալ, 16 ամսվա համար 27 օր, եթե նախկինից չունի կուտակված չօգտագործված արձակուրդ։ Միջին աշխատավարձը կկազմի ըստ ձեր գրածի կեղտոտ 100 000դրամ, վերջնահաշվարկի գումարը կկազմի կեղտոտ 100000/21*27=128 605դրամ։
Բարև Ձեզ, Անի։ Նախ պետք է իմանալ՝ 2019թ. սեպտեմբերի արձակուրդը 2018-2019թթ. հասանելիք ամենամյա արձակու՞րդն է օգտագործել աշխատողը, թե՞ ընդունվել է աշխատանքի, օրինակ, 2016թ. կամ 2017թ.։ Եթե մինչև 2019թ. այլ կուտակված արձակուրդ չի ունեցել, ապա վերջնահաշվարկում պետք է ներառել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարը կուտակված արձակուրդի օրերը։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ստացվում է մոտավորապես 26-27 օր, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 31-32 օր։ Այսպես՝ 100000/21*26(27)=123810 (հնգօրյա), և 100000/25*31(32)=124000 (վեցօրյա), հանում ենք 22 % եկամտային հարկը, 3.5 % սոց. վճարը (եթե սոց. վճար կատարող է), 3 000 դրամ դրոշմանիշային վճարը և ստանում վճարման ենթակա գումարը։