Վերջնահաշվարկ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցն ընդունվել է 11.02.2021թ. և ազատվել 12.08.2021թ., հնգօրյա գրաֆիկով, չի գնացել արձակուրդ: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է հասնում իրեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատել է 6 ամիս, այսինքն՝ 10օր։

Մարիաննա

Բարև Ձեզ, Մելինե։ Աշխատակցին պետք է հատուցել 10 օր չօգտագործված արձակուրդի համար։

Tigran

Եթե լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատող չէ, ապա մաքուր լրիվ վեց ամիս է կազմում՝ 10 օրվա արձակուրդ է հասնում:

Մելինե

Կասեք՝ ինչպե՞ս եք 10 օր ստանում, մարտից-հուլիս 5 ամբողջ ամիս է, այսինքն՝ 8.33 օր(20/12*5):
Իսկ փետրվար եվ օգոստոս ամիսները լինում է 20 օր իրար հետ աշխատած, այսինքն՝ 1,09 օր(20/12/30,4*20)։ Ընդհանուր հասնում է 9 օր։

Tigran

Հարցի մեջ գրված է՝ ընդունվել է 11.02.2021թ. և ազատվել 12.08.2021թ.,հնգօրյա գրաֆիկով, գոյություն ունի ժամկետներ հաշվարկելու կարգ՝ ԱՕ հ.29 մաս 4, որտեղ գրված է որ Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Լինում է լրիվ 6 ամիս,20/12*6, հետևաբար կլինի 10 օր:

Մելինե

Իսկ փետրվար ամիսը մասնակցու՞մ է հաշվարկին:

Tigran

Այո, փետրվար ամիսը մասնակցում է հաշվարկին:

Մարիաննա

Մելինե ջան, կուտակված արձակուրդի օրերը հաշվում ենք ոչ թե կիսատ ամիսները չներառելով, այլ ընդունման օրվանից սկսած, այսպես՝ 11.02-11.03 մեկ ամիս, 11.03-11.04 երկու ամիս և այլն, իսկ մեկ ամսում հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կուտակվում է 1.67 օր արձակուրդ, աշխատել է 6 ամիս, կուտակել 10 օր արձակուրդ (6*1.67): Եվ ինչու՞ եք բանաձևում բաժանել 30.4-ի, բանաձևը պետք է լինի 20/12*6=10, իսկ 30.4-ի բաժանվում է մայրության նպաստի հաշվարկման ժամանակ:

Zoya

12 օր:

Արմինե

8.33, վերցրեք 8 կամ 9 օր:

Մարինե

Մեկ տարվա մեջ քանի՞ օր է արձակուրդ հասնում ձեր աշխատակցին: Այսինքն, եթե օգտվեր իր հերթական արձակուրդից՝ քանի՞ օր պետք է տրամադրեիք: Հստակեցրեք, որ կարողանանք հաշվել:

Լիա

9 օր
20/12*5 լրիվ ամիս=8.33
1.67/20*11օր(փետրվար)=0.92
1.67/22*9՚ր(օգոստոս)=0.68
8.33+0.92+0.68=9օր

Մելինե

Իսկ փետրվար ամիսը մասնակցու՞մ է հաշվարկին:

Արփենյա

Բարև ձեզ, վերջնահաշվարկը հաշվում եք 12 օրվա համար:

Nerses

9 օր