Վերջնահաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցով: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1 տարի առաջ և գնացել է արձակուրդ: Վերադառնալուց հետո ցանկանում է ազատվել աշխատանքից: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե էլ աշխատած օրեր չկա: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե բոլոր հասանելի արձակուրդի օրերը տրամադրվել է, ապա վերջնահաշվարկի կարիք չկա։

Լիլիլ

Վերջնահաշվարկ չօգտագործած արձակուրդի օրերի համար են տալիս։

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողը 1 ամսում կուտակում է 1.67 օր արձակուրդ, վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ։ Եթե ուղիղ 1 տարի է աշխատել և լրիվ օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, ապա վերջնահաշվարկ չի կատարվում։

Tigran

Եթե լրիվ արձակուրդն է գնացել, ուրեմն 0 է կազմելու վերջնահաշվարկը:

Nerses

Եթե ստացել է իր հասանելիք արձակուրդայինը և աշխատած օրեր չունի, որի համար պետք է վարձատրվի, ապա 0 է վերջնահաշվարկը: