Շողիկ.
Բարև Ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 25.02.2021թ.ին և ազատվել է աշխատանքից 16.05.2021թ.-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6-օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ եկամտային հարկի հաշվետվության մեջ 1.6 կետում ի՞նչ գումար կստացվի: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկի արդյունքում ի՞նչ գումար է առաջանում և, եթե հնարավոր է՝ հաշվարկման ձևը:
Եթե մայիսի 1-ին աշխատել է, ապա այդ օրվա համար պետք է վճարվի կրկնակի չափով, այսինքն եթե մայիսին ստացվելու է 26 օր, կլինի 96000/26օր, օրականը կլինի 3692 դրամ, սակայն ամսի հաշվով 7385 դրամ+12օր*3692, կլինի 51692 առանց պահումների: Արձակուրդային չկա, 6 ամիսը չի լրացել:
Բարև Ձեզ, Շողիկ: Նույնիսկ 1 ամիս աշխատելու դեպքում աշխատողի հետ կատարվում է վերջնահաշվարկ: 25.02.2021-16.05.2021թթ. աշխատողը կուտակել է 6 օր արձակուրդ (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 2 օր արձակուրդ)՝ 96000/25*6=23040 դրամ: Վճարելու եք նաև մայիս ամսին աշխատած օրերի համար՝ 96000/24 (մայիսի աշխատանքային օրերի քանակ)*12=48000 դրամ: Մայիսի մեկ օրվա աշխատավարձը կազմում է 4000 դրամ (96000/24=4000), եթե հաշվարկելու կլինեք տոնական օրվա աշխատավարձ (96000/24*2, եթե իր հերթափոխի օրն է, ապա 96000/24*1): Այսպիսով՝ հաշվարկված աշխատավարձը կազմում է 71040 դրամ (գումարած եթե տոնական էլ հաշվարկեք):