Էլիզա.
Բարև ձեզ: Ամսական աշխատավարձս 60 000 է: Աշխատել եմ 17 ամիս: Արձակուրդ չեմ գնացել, 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եմ աշխատել։ Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կլինի վերջնահաշվարկը։ Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Էլիզա.
Բարև ձեզ: Ամսական աշխատավարձս 60 000 է: Աշխատել եմ 17 ամիս: Արձակուրդ չեմ գնացել, 6-օրյա աշխատանքային գրաֆիկով եմ աշխատել։ Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կլինի վերջնահաշվարկը։ Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե դրույքաչափով եք վարձատրվել, ապա ամսական աշխատավարձը պետք է կազմեր ոչ թե 60 000, այլ 68 000: Չգնացած արձակուրդը պետք է կազմի 28 օրվա գումար, սակայն արձակուրդի գումարի որոշման համար կարևոր է նաև աշխատանքի բնույթը:
60 000-ը (վեցօրյա աշխատանքի դեպքում) բաժանել 25-ի (ԱՕ հոդված 195, կետ 3), մեկ տարվա (12 ամսվա) արձակուրդային օրերի քանակը 24 աշխատանքային օր (ԱՕ հոդված 159, կետ 1), հինգ ամսվա օրերի քանակը կլինի 10 աշխատանքային օր, կստացվի՝ 60000:25*34=81600 դրամ:
Բարև Ձեզ: Ճիշտ հաշվարկելու համար Ձեր հարցը թերի է, քանի որ չեք նշել, աշխատանքի բնագավառը և ինչ եք աշխատում:
Բարև Ձեզ, Էլիզա: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 2 օր արձակուրդ (17*2=34 օր): Հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է ստանալ Ձեր միջին ամսական աշխատավարձը, որի համար պետք է իմանալ ազատման ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում Ձեր ստացած աշխատավարձերը, եղե՞լ են արդյոք կիսատ ամիսներ, բյուլետեններ և այլն, հասկանալու համար, թե քանի ամսվա թվի վրա պետք է բաժանել ստացված գումարը: Բացի այդ կարևոր է նաև՝ Ձեր նշած աշխատավարձը կեղտոտն է, թե մաքուր, քանի որ հաշվարկը կատարվում է կեղտոտ աշխատավարձի հիման վրա: Եթե որպես միջին ընդունենք 60 000 դրամը, ապա 60000/25*34=81600 դրամ, որից էլ հանում ենք եկամտային հարկը, սոց. վճարը (եթե սոց. վճար կատարող եք), դրոշմանիշային վճարը, և ստանում ենք վճարման ենթակա գումարը:
Եթե 17 ամիս եք աշխատել, ապա 17*2=34 օրվա վերջնահաշվարկ, եթե մաքուր 60 000 է, պետք է հետհաշվարկ անեմ, նոր ասեմ: Պետք է նշեք նաև՝ սոց. վճար կատարող եք, թե ոչ, որ գրեք կհաշվեմ գումարը, կասեմ Ձեզ: