Վերջնահաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե խնդիրը միիջինը ստանալն է, ապա չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները, կամ պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:55 172+120000+ 51 000/3 կամ 75391 և սա բաժանում 25-ի:

Մարիաննա

Բարև Ձեզ, Աննա: Դեկտեմբեր ամիսը չի ներառվում հաշվարկի մեջ, քանի որ կիսատ ամիս է համարվում, իսկ փետրվարը չի ներառվում, քանի որ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Տվյալ դեպքում՝ փետրվարին նախորդող ամսվանից սկսած, այսինքն՝ վերցնում եք հունվար ամիսը. 120000/25*4=19200, դրան գումարում եք 10 օրվա աշխատավարձը՝ 120000/24*10=50000:
Իսկ այլ դեպքերում միջինի հաշվարկման ժամանակ նվազագույնից ցածր լինելու դեպքում վերցնում ենք 93 289 դրամը:

Աննա

Հարգելի Մարիաննա, շնորհակալ եմ պատասխանի համար: Սակայն անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ ինչու կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել միջին աշխատավարձի հաշվարկի ամիսների մեջ: Փետրվարը, ընդունում եմ, չի ներառվում, քանի որ աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում: Օրենքում նշված չէ ոչ լրիվ ամիսը չներառել, միայն նշված է` չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները, այդ դեպքում դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ չներառելու հիմքը ի՞նչն ընդունեմ:

Մարիաննա

Հարգելի Աննա, Դուք ճիշտ եք՝ օրենքում բառացի չի ասվում, որ կիսատ ամիսները չպետք է ներառել հաշվարկի մեջ, սակայն որպես հստակեցում նշում են, որ օրենքում ամիս ասելով՝ նկատի է առնվում մեկ ամբողջական ամիս, այսինքն՝ եթե աշխատողը ընդունված լիներ դեկտեմբերի 1-ին, Դուք պետք է վերցնեիք նաև դեկտեմբեր ամիսը: Առհասարակ հաշվարկ կատարելիս պետք է այնպես անել, որ աշխատողը չտուժի:

Աննա

Շնորհակալություն

Tigran

Գոնե հասկանալի դարձավ ում գրածը ընդունեք ու կիրառեք, թե շփոթության առիթ տվեցին տրված պատասխանները:

Արփի

Բարև ձեզ։ Խնդրում եմ կօգնեք վերջնահաշվարկ կատարել։
Կեղտոտ աշխատավարձը 55 570 է, բայց պարապուրդ է վճարվել մայիս ամսից մինչև հիմա։ Ինչպե՞ս կատարել։

Tigran

Պիտի նայեք եթե արձակուրդ ունի տարվա ժամանակահատվածի հաշվով տրամադրեք ու ազատման ժամկետը տեղափոխեք, եթե չունի բյուլետեն կա թե ոչ +ընթացիկ աշխատավարձը ինչքան որ կկազմի: Պարապուրդի վճարումը չի խանգարում, պետք է հանել այդ ամիսները,քանի որ ըստ օրենքի. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով ՀՀ, ինչպես նաև ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:Այսինքն միջինի հաշվարկի համար հնարավորինս հետ պետք է գնաք, եթե իհարկե առաջին տարվա հետ գործ չունեք:

Մարիաննա

Բարև Ձեզ, Արփի: Վերցրեք վերջնահաշվարկը կատարելու ամսվան նախորդող 12 ամիսների ստացած աշխատավարձը, բացառությամբ այն ամիսների, որոնց ընթացքում վճարել եք պարապուրդի համար: Տվյալ դեպքում ստացվում է 2 կամ 3 ամիս մինչև մայիսը: Ստացված գումարը բաժանեք այդ ամիսների թվի վրա: Միջին ամսականը պետք է պակաս չլինի նվազագույն ամսական աշխատավարձից: Ձեր նշած դեպքում աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, հետևաբար միջինը պետք է պակաս չլինի 47 651 դրամից (եթե սոց. վճար վճարող է): Եթե այդ 2 կամ 3 ամիսների ընթացքում ստացել է այդ նույն 55 570 դրամը, ապա որպես միջին վերցրեք այդ թիվը: