Վերջնահաշվարկ

Մարիամ.

Ինչպե՞ս են հաշվում վերջնահաշվարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պետք է նայեք թե արձակուրդ չտրամադրված ունի, չվճարված բյուլետեն կա, աշխատավարձը լրիվ պետք է վճարել թե ըստ օրերի, վնասի հատուցման գումար կա գանձելու, պահումները կատարել ու վճարել:

Nerses

Վերջնահաշվարկը աշխատողի աշխատած ժամանակահատվածի համար չվճարված արձակուրդի գումարն է, մեկ տարում աշխատողին 20/24 օր արձակուրդ է հասնում ըստ դրա գտնում ենք վերջնահաշվարկի գումարի չափը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Մարիամ:
Ենթադրենք՝ աշխատակիցը աշխատել է 8 ամիս և ստացել 94 000 դրամ (կեղտոտ): Այդ 8 ամսվա ընթացքում նա կուտակել է 13 օր կամ 16 օր արձակուրդ (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 1.67 օր արձակուրդ, 6-օրյայի դեպքում՝ 2 օր, 8*1.67=13.36, 8*2=16): Գումարում եք այդ 8 ամսվա ընթացքում ստացած աշխատավարձը, ինչպես նաև եթե ստացել է հավելավճար, իսկ պարգևավճարը՝ 1/12 մասով, գումարում եք միայն լիարժեք ամիսները, այսինքն՝ եթե նա ընդունվել է աշխատանքի ոչ ամսի 1-ով, այլ ամսվա ընթացքում, ապա այդ ամիսը չի մասնակցում հաշվարկին, չեն մասնակցում նաև այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում (բյուլետեն է բերել): Այսպես՝ աշխատել է 8 ամիս և ընդունվել է աշխատանքի առաջին ամսվա 10-ին, գումարում եք 7 ամսվա ստացած գումարները և բաժանում 7-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանում եք 21-ի կամ 25-ի (5-օրյայի դեպքում՝ 21-ի, 6-օրյայի դեպքում՝ 25-ի), ստանում եք միջին օրականը, դա էլ բազմապատկում եք 13-ով կամ 16-ով և ստանում եք չօգտագործված արձակուրդի հատուցման գումարը, հանում եք հարկերը ու վճարվելիք աշխատավարձի հետ միասին պայմանագրի լուծման օրը վճարում աշխատողին: Նշեմ նաև, որ եթե միջին ամսական աշխատավարձը ցածր լինի նվազագույն աշխատավարձից, օրինակ՝ մեկ ամիս 94 000-ից պակաս ստացած լինի, միջինն էլ պակաս կլինի, այդ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնեք 93 289 դրամը: