Արթուր.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ՝ օգնել:
Աշխատանքից դուրս եմ գալիս և արդեն փետրվարի 1-ից այլևս չեմ աշխատելու: Դիմում եմ գրել, որ փետրվարի 1-ից ազատեն ինձ աշխատանքից:
Այսօր հաշվապահությունից թուղթ ստացա, որտեղ նշում էր, որ աշխատանքից դուրս եմ գալու հունվարի 29-ից, հաշվապահի հետ խոսալուց հետո ինձ համոզում էր, որ նույնն է: Կարող եք ասել՝ ինչո՞վ է տարբերվում:
Ինչպես նաև վերջնահաշվարկս որքա՞ն եմ ստանալու: Վերջին անգամ գնացել եմ 2019 թվականի նոյեմբեր ամսին, ստացել եմ 153 597 մաքուր աշխատավարձ, սեպտեմբեր ամսվանից այն դարձել է 173 597, 2020թ. մարտ ամիսը ամբողջությամբ եմ աշխատել, ապրիլ ամիսը աշխատել եմ 10 օր, մայիս ամսվանից կրկին ամբողջ դրույքով, աշխատել եմ շաբաթական 5 աշխատանքային օրով:
Կանխավ շնորհակալություն
Նախ այս տվյալները թերի են, հաշվի առեք, որ պահումների դրույքաչափերը այս տարիներին փոխվել են, համենայն դեպս, եթե ունեք չօգտագործված արձակուրդ դա պետք է ստանաք կամ այդ օրերը տան գումարի հետ, եթե կա բյուլետենի գումար ու ընթացիկ հունվարի աշխատավարձը: