Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվել հունվար ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Եթե աշխատողը գրանցվել է 07.05.2020, ստացել է ամեն ամիս 76 000 դրամ աշխատավարձ և 18.01.2021-ին ազատվել է աշխատանքից, արձակուրդ չի վճարվել: Եվ կասե՞ք՝ վերջնահաշվարկը ո՞ր հաշվետվության ձևն է, թե՞ դա պետք է հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեմ: Ասեք՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը և արձակուրդը, թե՞ սխալ գիտեմ:
Վերջնահաշվարկի արդյունքները պետք է ներկայացնեք հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեք: Վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը արձակուրդը, բյուլետենը, ձեր դեպքում արձակուրդի հարց կա՝ 6ամսից ավելի է աշխատել, ու քանի որ պարզ չի թե այդ աշխատողին լրացուցիչ արձակուրդ հասնում էր թե ոչ, ապա առնվազն 20/12*8 կամ 13 օրվա հաշվով նաև արձակուրդային պետք է վճարվի:
Իսկ եթե աշխատողը աշխատել է 16.07.2020 և ազատվել է 18.01.2021-ին՝ այդ դեպքում քանի՞ օր պետք է արձակուրդային հաշվել (5 օրյա աշխատանքային շաբաթ ստացել է 150 000)
20/12*6 կամ 10 օրվա հաշվով արձակուրդայինը, Եթե ըդունում ենք որ սովորական կարգով աշխատողի մասին է ու լրացուցիչ արձակուրդ չի հասնում:
Շնորհակալ եմ, Տիգրան ջան:
Հունվար ամսվա աշխատավարձը. 30 400 = 76 000:15*6՝ հինգօրյա աշխատանքի դեպքում:
Վերջնահաշվարկը. 54 286 = 76 000:21*15 օր
Հունվարի եկամտային հարկի հաշվարկի մեջ ցույց տալ. 84 686 = 30 400 + 54 286
Այո, պետք է վճարել հունվար ամսվա աշխատած օրերի աշխատավարձը և ընդունման օրից չօգտագործված արձակուրդի օրերի արձակուրդայինը։ Ցույց եք տալու եկամտային հարկի ձև 189 հաշվետվության մեջ՝ աշխատավարձն առանձին տոողում, վերջնահաշվարկն առանձին։
Կասեք՝ ո՞ր տողերն են: