Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատողը ազատվում է աշխատանքից 08.01.2021թ.-ին, ընդունվել է 16.06.2020թ.-ին:
հունիս – 25 300դր. (ներառյալ հարկերը)
հուլիս – դեկտեմբեր – 337 000
Դեկտեմբերի աշխ. դեռ չենք վճարել, պետք է վճարենք վերջնահաշվարկի հետ:
Եվ կարո՞ղ եմ արդյոք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել:
Կարող եք հարկայինով ազատման դիմումը 13.01.2021թ.-ին կատարել, եթե գրանցման հայտը ներկայացնեք մինչև եկամտային հարկի հաշվարկի ներկայացնելը:
Կներեք՝ ճի՞շտ Ձեզ հակացա, կարող եմ 13.02.2021-ին և՛ դիմումը հարկայինով ներկայացնել, և՛ գրանցման հայտը:
Ազատման մասին հարկայինին ներկայացնում եք գրանցման հայտի միջոցով, այսինքն՝ տվյալ աշխատողի գրանցման հայտում լրացում խմբագրում կատարելով ու ներկայացնելով:
Վերջնահաշվարկի համար պետք է գրեք նաև 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով է աշխատում:
5օրյա
Հարգելի Տիգրան կօգնե՞ք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողիս միջին ամսական աշխատավարձը կազմում է 60 172 ՀՀ դրամ։ Աշխատում է 0,625 դրույքով։ Արձակուրդից օգտվել է 2020 թվականին 25 օր տևողությամբ՝ (դաստիարակչուհի է) մայիսից մինչև հունիսի 9-ը։ 2021թ․ մարտի 1-ից ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Կանխավ շնորհակալություն։