Արմինե.
Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:
Դա ոչ թե տուգանք է, այլ տուժանք է: Տուժանքը պետք է կազմի միջին օրական անգամ 60, արձակուրդայինի հաշվարկն կատարելու համար պետք է գրեք, թե ձեր միջին ամսականն ինչքան է ու հնգօրյակ եք, թե վեցօրյակ: Այդ տվյալների հիման վրա արդեն կարող ենք օգնել:
Գրեք 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով եք աշխատել:
5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել: