Վերջնահաշվարկ

Լիանա.

Բարև ձեզ: Ինձ օգնեք, խնդրում եմ, չեմ կարողանում վերջնահաշվարկ կատարել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 23.04.2018թ. և ազատվել է աշխատանքից 29.06.2019թ., նա 2019թ. մայիսի 8-ին գնացել է ամենամյա արձակուրդ 10 օր, աշխատում էր հնգօրյա շաբաթով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, օգնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Հարգելի Լիանա, նախ պետք է հաշվեք միջին ամսական աշխատավարձը: Վերջին 12 ամսվա աշխատավարձները (եթե նշված ժամանակահատվածում ստացել է նաև պարգևատրումներ, հավելավճարներ, ապա դրանք նույնպես) գումարում եք իրար և բաժանում 12-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, որն էլ իր հերթին բաժանում եք 21-ի և ստանում եք միջին օրական աշխատավարձը: Այդ գումարն էլ բազմապատկում եք հասանելիք արձակուրդի օրերով: Դրան գումարում եք նաև աշխատողի չստացված աշխատավարձը և վճարում:

Անահիտ

Հարգելի Լիանա, Ձեր աշխատակիցը վաստակել է 1 տարվա և 2.2 ամսվա համար արձակուրդի իրավունք: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ, 160-րդ և 161-րդ հոդվածների՝ աշխատակցին հասանելիք արձակուրդի օրերից օգտագործվել է 10 օր: 20 օր արձակուրդի դեպքում (5-օրյա աշխատանքային շաբաթ) Դուք նրան պետք է վճարեք ևս 13.7 օրվա համար (20+3.7-10), 24 օր արձակուրդի դեպքում (6-օրյա աշխատանքային շաբաթ)՝ 18.4 օրվա համար (24+4.4-10):