Աստղիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։
Բարև Ձեզ, Աստղիկ: Ծանոթացեք Աշխատանքային օրենսգրքի հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ…
Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի գումարն է, չվճարված աշխատավարձը և այլ վճարումներ, որ չեն կատարվել:
Շնորհակալություն արձագանքի համար:
Իսկ եթե գործատուն հրաժարվում է արձակուրդայինը հաշվել և տրամադրել՝ պատճառաբանելով, որ մասնավոր հիմնարկ է, ոչ թե պետական, արդյո՞ք քրեորեն պատժելի է, և ի՞նչ քայլերի կարող եմ դիմել։
Հարգելի Աստղիկ, Աշխատանքային օրենսգիրքը և ընդհանրապես օրենսդրությունը միայն պետական համակարգի համար չեն: Թե պետականի, թե մասնավորի դեպքում աշխատանքից ազատման ժամանակ գործատուն պետք է աշխատողի հետ կատարի վերջնահաշվարկ: Գործատուն Ձեզ հետ պետք է կնքած լինի աշխատանքային պայմանագիր, որտեղ պետք է որ լինի կետ՝
Աշխատանքային վեճերի լուծման կարգը
1. Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցությունների միջոցով 10 օրվա ընթացքում:
2. Կողմերի միջև վեճը նշված ժամկետում չկարգավորվելու դեպքում այն ենթակա է լուծման դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: