Վերջնահաշվարկ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 21/07/2008-ից և արձակուրդ չի գնացել և աշխատանքից ազատվում է 30/04/2010-ին, ինպե՞ս պետք է վերջնահաշվարկ հաշվարկել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Հարգելի Սյուզի ձեր աշխատողը փաստորեն 50 օրացուցային օր արձակուրդ ունի, այդ դեպքում վերցնում եք վերջի 12 ամիսների միջին աշխատավարձը, որն էլ բաժանում եք 30,4-ի բազմապատկում 50-ով: Վերջնահաշվարկի գումարից 3% սոց. և գործատույի սոց. վճար չի տրվում, միայն եկամտահարկ է պահվում:Վերջնահաշվարկի գումարը և ապրիլ ամսվա աշխատավարձը գումարում եք և ընդհանուր գումարից նվազեցուներ եք անում:Իսկ եթե գրեք թե ձեր աշխատողը ինչքան աշխատավարձ է ստացել ապրիլ ամսվա համար և 12 ամիսներց յուրաքանչյուրում ինչքան աշխատավարձ է ստացել այդ ժամանակ ես կհաշվարկեմ և կուղարկեմ ձեր ձեր հարցի ամբողջական պատասխանը:

N.N.

Նախ հաշվում եք, թե քանի ամիս է աշխատել աշխատողը. Ձեր դեպքում` 21.3 ամիս(2008թ. Օգոստոսի 1-ից-2010թ. ապրիլի 30-ը 21 ամիս և հուլիս ամսվա 11 օրը ): Ապա հաշվում ենք, թե քանի անգամ նա կարող էր գնալ արձակուրդ աշխատանքի ընթացում` 21.3/12, և բազմապատկում նվազագույն արձակուրդի տևողությամբ` 21.3/12*28=49.7: Այնուհետև հաշվարկում եք աշխատողի միջին ամսական աշխատավարձը, ստացվածը բաժանում 30.4-ի որպեսզի ստանք միջին օրական աշխատավարձը, այնուհետև բազմապատկում եք 49.7-ով:

Սյուզի

Շատ շնորհակալ եմ հարգելի Նաիրա Ձեր պատասխանի համար : Աշխատողն ապրիլ ամսվա համար ստացել է 90 000 դրամ , 2009թ.-ի փետրվարի մեկից նրա աշխատավարձը ամեն ամիս կազմել է 90 000 միային դեկտեմբերին ստացել է 102 000 դրամ 90000+12000 պարգևատրում : Խնդրում եմ պատասխանեք այդ պարգեվատրումը նույնպես մասնակցում է վերջնահաշվարկին

Նաիրա

Սյուզի ջան պարգևատրումը նույնպես մասնակցում է վերջնահաշվարկի ժամանակ միջին աշխատավարձը որոշելու համար:90.000*12+12.000=1.092.000/12=91.000(մեկ ամսվա միջին աշխատավարձ)
91.000/30,4*50=149.672 վերջնահաշվարկ +90.000 ապրիլ ամսվա աշխատավարձ=239.672
Այդ ընդհանուր գումարից նոր պահումներ եք կատարում`
1)90.000*3%=2.700 (աշխատավարձից է միայն 3% պահվում)
2)239.672-2.700-30.000=206.972-80.000=126.972*20%+8.000=33.395 եկամտահարկ
3)239.672-2.700-33.395=203.577
Գործատուի սոց. վճարն էլ դե գիտեք 90.000-ից եք միայն տալիս:

Նաիրա

Ի դեպ երևի գիտեք, որ անհատական հաշվետվություն պետք է հանձնեք տվյալ աշխատողի համար Ձև Ֆ10 (աշխատանքից ազատում):

Ելենա

Հարգելի Սյուզի վերջնահաշվարկի մեջ մասնակցում են ինչպես բոլոր պարգեւատրումները այնպես էլ պահումները: Այսինքն վերջին 12 ամիսների հաշվարկած (ոչ թե վճարված)աշխատավարձի միջինից է հաշվարկվելու ձեր 49.7(50) օր արձակուրդայինը:
Удачи!

Սյուզի

Անչափ շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար

Մարիամ

Հարգելի Նաիրա,
Իսկ որտեղ է գրված որ վերջնահաշվարկի գումարից սոց չի պահվում?
Սոց. իմ իմանալով չի պահվում միայն արձակման նպաստից, իսկ վերջնահաշվարկի գումարը նորմալ ձևով հարկվում է:
Համենանյն դեպս նուն բանն է գրված ”
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” հրամանի 36 կետում:

“36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` կազմակերպության վերակազմակերպում կամ լուծարում, գործատուի մոտ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատում) ազատվող յուրաքանչյուր վարձու աշխատողի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցվող գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:”

Նաիրա

Հարգելի Մարիամ խնդրում եմ նորից կարդացեք «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ հրամանի 33-րդ կետը,որտեղ հստակ նշվում է`
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
Ինչքանով ինձ հայտնի է վերը նշված Սյուզիի հարցն էլ հենց սրան է վերաբերվում,այնպես որ ես չեմ սխալվել:

Արթուր

Հարգելի գործընկերներ, հարգելի Նաիրա, քանի-որ վերջնահաշվարկի գումարից սոցվճար չի պահվում, ապա գումարն ինչպես է արտացոլվելու անհատական հաշվետվության ԱՎՈՒՄ սյունակում, որպեսզի սոցվճարներին վերաբերող սյունակում համապատասխան տվյալներ լրացվեն: Նույնը` եկամտահարկի հաշվարկի դեպքում:
Շնորհակալություն

Նաիրա

Հարգելի Արթուր քանի -որ վերջնահաշվարկի գումարից սոց. վճար չի պահվում,ապա անհատական հաշվետվության ԱՎՈՒՄ սյունյակում չեք գրում տվյալ գումարը,օրինակ Սյուզիի դեպքում միայն ապրիլ ամսվա աշխատավարձի գումարը կգրվի տվյալ սյունակում (90.000),իսկ եկամտահարկի հաշվետվության մեջ գրվում է վերջնահաշվարկի գումարը, քանի-որ վերջնահաշվարկից եկամտահարկ պահվում է:

Արթուր

Շնորհակալություն Հարգելի Նաիրա: Բայց այնուամենայնիվ եկամտահարկի հաշվարկում հարկի գումարն ստացվում է հարկվող օբյեկտից նվազեցնելով նաև 3% սոցվճար, իսկ վերջնահաշվարկի դեպքում այդ <>-ը չկա… և ստացվում է, որ հաշվարկի ԱՎՈՒՄ-ն ու հարկի գումարը համապատասխան չեն!?

Անահիտ

Հարգելի Արթուր երևի դուք ընդհանրապես անաշխատունակության նպաստ էլ չեք հաշվարկել, հակառակ դեպքում նման հարց չէր առաջանա, նույն է նաև այս դեպքում, քանի որ նշված նպաստից էլ սոց. 3% չի պահվում, իսկ եկամտահարկով հարկվում է…

Արթուր

Հարգելի գործընկերներ Ես շատ եմ հաշվարկել ու վճարել և’ անաշխատունակության նպաստ, և’ վերջնահաշիվ` չպահելով 3%: Հարցս եկամտահարկի հաշվարկի լռացնելու մասին է, քանի-որ այնտեղ չկա այն եկամուտների համար նախատեսված տողը, որոնցից չի պահվել 3%:
Շնորհակալություն:

զինա

աշխատողը աշխատել է 7 ամիս,հետո 4ամիս ստացել է անաշխատունակության նպաստ
ինչպես հաշվարկել վճարովի արձակուրդը

ԱՆԻ

Թե մի բան հասկացա, ամոթ ինձ))

Ալիսա

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնեք: Գրանցվել եմ որպես աշխատող 2012թ-ի մարտի 1-ից, սակայն հանգամանքների բերումով ազատման դիմում եմ գրել 28.05.2012թ-ին: Ցանկանում եմ իմանալ` ինչքան պետք է կազմի իմ աշխատավարձի վերջնահաշվարկը, եթե գրանցված աշխատավարձս 45.000դրամ է, մեկ անգամ ստացել եմ պարգևատրում 60.000 դրամ: Ըստ պայմանագրի աշխատում եմ 6-օրյա գրաֆիկով` երկ-ուրբ 7 ժամ, շաբաթ` 5 ժամ:

Գալինա

Բարև ձեզ:

Ես մի հարց ունեմ: Եթե աշխատողը եղել է գրանցված աշխատող ընդամենը 8 ամիս, այդ դեպքում վերջնահաշվարկ հաշվո՞ւմ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: