Անժելա.
Հարց 1. Աշխատակցի աշխատավարձը ըստ ամիսների հետևյալն է`
հունիս-2010-50000
հուլիս 2010-150000
օգոստոս 2010-150000
սեպտեմբեր 2010-150000
հոկտեմբեր 2010-140000
նոյեմբեր 2010-85000
դեկտեմբեր 2010-85000
հունվար 2011-45000
փետրվար 2011-45000
մարտ 2011-45000
ապրիլ 2011-45000
մայիս 2011-45000
հունիս 2011-45000
Ընդամենը` 1080000 դրամ, 13 ամիս:
Բոլոր ամիսները լրիվ աշխատած ամիսներ են, պարգևատրումներ չկան, աշխատել է 6-օրյա աշխատանքային ռեժիմով: 2010թ-ի մայիս ամսին օգտագործել է նախորդ ժամանակաշրջանների արձակուրդը: 2011թ-ի հուլիսի 1-ով ազատվել է աշխատանքից, որքա՞ն է կազմում նրան վճարվող գումարը: Իմ հաշվարկով 86400 դրամ է, ճի՞շտ եմ հաշվել, թե՞ ոչ:
Հարց 2. Եթե աշխատակիցը ֆինանսիստի պաշտոնից տեղափոխվում է գլխավոր հաշվապահի պաշտոնին, այս դեպքում պե՞տք է արդյոք լուծել նախորդ աշխատանքային պայմանագիրը և կնքել նորը, թե՞ նախորդ պայմանագրում փոփոխություն կատարելը բավարար կլինի:
Նախապես շնորհակալություն:
Հարգելի Անժելա, խնդրում եմ բացատրես, թե 86400 որտեղից ես ստանում:
Վերջնահաշվարկ`106270=(1030000/12/21*26)
Ընդ. վճարվելիք`((45000-3%)+106270)-21984(եկամտահարկ)=127936 դրամ:
Հարգելի Անժելա, իմ կարծիքով հաշվարկը պետք է կատարել այսպես.
Ստանատք միջին ամսական աշխատավարձը 2010-հուլիս-ից 2011-հունիս ներառյալ(նախորդ 12 ամիս)
միջին ամսական=1 030 000/12=85333.33
միջին օրական= 85333,33/25=3433.33
չօգտագործված արձակուրդի օրերի թիվը=(24/12)*13=26
վերջնահաշվակ=26*3433,33=89266.67
Մի նրբություն ևս` դուք նրան ազատում եք 2011 հուլիսի 1-ով, ձեր մոտ կառաջանա նաև գործ. սոց վճարի պարտավորություն 7000 ՀՀ դրամ:
Հարգելի Գևորգ, միջին օրական աշխատավարձը ստանալու համար միջին ամսեկան աշխատավարձը հարկավոր է բաժանել 21-ի,այլ ոչ 25-ի:
Հարգելի Էդգար, այդ դեպքում կխնդրեի բացատրել ԱՕ-օրենսգրքի 195 հոդվածի 3-րդ կետը.
3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Ինչպես նաև ազատել են Հուլիսի 1-ին, այնպես որ կարծում եմ` հունիս ամսվա աշխատավարձը ներառելով ձեր հաշվարկում սխալ է:
Շնորհակալ եմ արձագանքների համար: Իսկ եթե ես հունիսի աշխատաարձը ևս վճարում եմ հուլիսի 1-ին` վերջնահաշվարկի գումարի հետ, ապա այս դեպքում, եկամտահարկը պետք է հաշվարկեմ աճողակա՞ն կարգով, թե՞ հունիսի աշխատավարձից պահվող եկամտահարկի հաշվարկն աձանձին է արվում, հուլիսի վերջնահաշվարկինը առանձին: