Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես հաշվապահ չեմ, սակայն այնպես է ստացվել, որ այս գործը ես եմ անելու հաշվապահի բացակայության պատճառով: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 24.11.2010թ. և 18.12.2010թ. լուծվել է աշխատանքային պայմանագիրը` մահվան պատճառով: Աշխատողն աշխատում էր 6-օրյա աշխատանքային ռեժիմով: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը: Աշխատողի աշխատավարձը ամսական 52250 դրամ էր:
Վերջնահաշվարկը օրեր չունի, քանի որ 6 ամիս անընդմեջ չի աշխատել տվյալ կազմակերպությունում, հաշվարկվում է միայն աշխատավարձ 01-18.12.10 ժամանակահատվածի համար: Ենթադրում եմ, որ 24-31.11.10 ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը վճարել եք մինչև դեկտեմբերի 15-ը: