Վերջնահաշվարկ

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ հետևյալ պայմանների դեպքում որքա՞ն պետք է կազմի արձակուրդային վճարը․ ընդունվել եմ աշխատանքի 15.06.2023, դուրս եմ եկել աշխատանքից 10.07.2024, արձակուրդ ունեմ 24 օր, ընդհանրապես չեմ օգտագործել, աշխատավարձս 150 000 է, բայց 110 է գրանցված։ Եթե նշված տվյալները բավարար են, խնդրում եմ մոտավոր հաշվարկ կասե՞ք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Եթե գրանցման օրվանից աշխտավարձի չափը չի փոխվել, այսինքն նույն 110000 դրամն է եղել, ապա վերջնահաշվարկը կկազմի՝110000/25*24=105600, որից կպահվի սոց վճար, եկ. հարկ և դրոշմ վճար և կստանաք մաքուր 76200:

Մարի

Բարև Ձեզ, դուք չէիք նշել 5-օրյա գրաֆիկով եք աշախտում, թե 6-օրյա: Եվս մեկ ճշտում գրանցված աշխատավարձ նշել եք 110000, նկատի ունեցել եք հարկերը ներառյալ 110000 չէ:

Tigran

պետք է նշեք նաև 5-օրյա գրաֆիկով եք աշխատում, թե 6-օրյա,

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե նշել եք 24 օր, հավանաբար աշխատել եք 6-օրյա աշխատանքային շաբաթվա գրաֆիկով, և 10.07.2024թ. դրությամբ կուտակել եք 25 օր արձակուրդ: Հաշվարկը կատարվում է «կեղտոտ» գումարով, և վերջում պահվում են հարկերը: Եթե 110,000 դրամը գրանցված հարկերով աշխատավարձն է, և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելուց հետո ստացվում է 110,000 դրամ՝ ապա 110000/25*25=110000, որից պահվում է 20% եկամտային հարկ, 5% սոց. վճար և 3,000 դրամ դրոշմանիշային վճար:

Gor

Բարև Ձեզ։ Իսկ վրեջնահաշվարկը կատարելուց հետո հաշվետվություն ներկայացվում է ՞ եթե այո ապա որ հաշվետվության ձև է՞

Tigran

189

Gor

Իսկ 189 ձև ի մեջ լրացվում է 1.8 տողը՞
և եթե չհանձնեմ և չվճարեմ վերջնահաշվարկը ինչ խնդիրներ կարող են առաջանալ՞

Tigran

եթե չվճարեք վերջնահաշվարկը` տուգանք,

Մարիաննա

Պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ՝ Ձև 189, լրացնեք «Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակը: