Դավիթ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Աշխատում եմ 7 տարի, ունեմ 38 օր չօգտագործված արձակուրդ, կեղտոտ աշխատավարձս 5 տարի եղել է 128,000 դրամ, 2021թ․-ի սեպտեմբերից 192,000։ Մաքուր աշխատավարձս արդեն 2 տարի 141,000 դրամ է, դեկտեմբեր ամսին ստացել եմ նաև 13-րդ աշխատավարձ 141,000 դրամ։ Գործատուն հաստիքի կրճատման հետևանքով է ազատում աշխատանքից և ինձ այդ մասին չի ծանուցել։ Այս դեպքում հասնում է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն և ճի՞շտ եմ հասկանում որ նաև ինձ վճարելու է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում։ Խնդրում եմ հարցը շատ շտապ է եթե հնարավոր է կասե՞ք ինչքան գումար եմ ստանալու։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը, նպաստը և տուժանքը, և արդյո՞ք սա ամբողջ գումարն է որը նա վճարելու է քանի որ կադրերի բաժնի պետը ինձ համոզում էր սեփական դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից՝ ինձ եռապատիկ աշխատավարձ տալու պայմանով։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
հաստիքի կրճատման հիմքով ազատման դեպքում,հասնում է արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, որը չի հարկվում,
այո հասնում է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում, այդ օրերի թիվը 60-61 օր է, ։
հնարավոր չէ ասել ինչքան գումար եք ստանալու, քանի որ չեք գրել ձեր միջին աշխատավարձի չափը,
Միջին աշխատավարձս կեղտոտ 9,900 դրամ է, մաքուր 7400 դրամ։
9900*57օր տուժանքի գումար +9900*38օր չօգտագործված արձակուրդների գումար, +9900*21 արձակման նպաստ մեկ ամսվա, սա մոտավոր հաշվարկ է,