Վերջնահաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Կօգնե՞ք վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը բանակ է գնալու և ազատվում է աշխատանքից: Ընդունվել է 03.06.2022թ-ին, ազատվել է 18.07.2022թ.: Այդ աշխատած 1 ամսվա համար 1.67 օրն ինչքա՞ն հաշվել՝ 1, թե՞ 2:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշվեք 2 օր + պետք է աշխատողին վճարեք նաև արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով։

Անի

Կարո՞ղ եք հղում տալ, որ կարողանամ առաջնորդվել:
Շնորհակալ եմ

Tigran

ԱՕ հ.129 1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով։

Անի

Ճի՞շտ եմ հասկանում, եթե աշխատել է 1.5 ամիս, ամսական վարձատրվել է 150.000դր, ապա պետք է 150.000/21*10-ով??? Այսինքն՝ 71.429 դր + 2 օրվա արձակուրդայի՞ն, հանել հարկերը, նոր վճարե՞լ։

Tigran

Այո։