Վերջնահաշվարկ

Մխիթար.

Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 հաստիքի կրճատման դեպքում 2 ամիս առաջ ծանուցելը պարտադիր է,2 վերջնահաշվարկի հաշվով պակաս տվյալ եք գրել՝ միջին աշխատավարձի չափը, ընդ որում արձակման նպաստը չի հարկվում, +103 օրվա գումարը ինչքան որ կկազմի։

Mkhitar

Միջին օրական աշխատավարձը կազմում է 17600 ՀՀ դրամ, տուժանքը հաշվարկվում է միջին աշխատավարձի չափո՞վ։

Tigran

Տուժանքը հաշվարկվում է չծանուցման օրերի հաշվով, տուժանքը 60օր*17600+103*17600+արձակման նպաստը 17600*21։