Լորաննա Առաքելյան․
Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։
Եթե հենց մայիսի 2-ով էլ չունեք արձակուրդայինի օր,ապա էլ ստանալիք չեք ունենա: Մարտի աշխատավարձն էլ ստացել եք ճիշտ է:
Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
Պետք է դիմեք հաշվապահին , ինքը հաշվի աշխատանքային հարաբերությունների սկզբից ինչքան արձակուրդային օր եք օգտագործել հասանելիքից, եթե դեռ ունեք , չօգտագործված օրեր, ապա կարող եք ազատվելիս այդ օրերի համար ստանալ գումար։
Ամենամյա արձակուրդը պետք է հաշվել ընդունման օրվանից մինչև հաջորդ տարվա ընդունման օրը։ Եթե 2022թ. ամենամյա արձակուրդ ասելով նկատի ունեք 2021թ. հունվարի 23-ից մինչև 2022թ. հունվարի 23-ը կուտակված ամենամյա արձակուրդը, ապա այս տարվա հունվարի 23-ից մինչև մայիսի 2-ը Դուք էլի ունեք կուտակված արձակուրդ։ Ձեր ընդունման օրվանից մինչև մայիսի 2-ը Դուք կուտակել եք 85 օր արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում, և 103 օր արձակուրդ՝ վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում։ Հաշվեք՝ արդյոք գնացել եք այդքան օր արձակուրդ։