Վերջնահաշվարկ փորձաշրջանից հետո

Լիլիթ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի փորձաշրջանը լրանում է (3 ամիս) և ազատում են աշխատանքից: Արդյոք վերջնահաշվարկ հասնու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, փորձաշրջանը դա աշխատանքային պայմանագրի մի մաս է, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ:
Հոդված 91.Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս
1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբնախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Tigran

Այո, վերջնահաշվարկ հասնում է:

Ներսես

Այո, հասնում է:

Մարիաննա

Հարգելի Լիլիթ, այդ աշխատողը ընդունվել է աշխատանքի որպես հիմնական աշխատող, պարզապես նրա համար սահմանվել է փորձաշրջան, այո, նրա հետ պետք է կատարվի լրիվ վերջնահաշվարկ։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 3 ամսում կուտակվում է 5 օր, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 6 օր արձակուրդ, այդ չօգտագործված արձակուրդի հատուցումը կատարվում է վերջնահաշվարկի ժամանակ։

Կարինե

Իհարկե, վերջնահաշվարկ հասնում է:

Karine

Այո, ամեն դեպքում վերջնահաշվարկ պետք է անել։