Վերջնահաշվարկ կատարելիս

Արթուր.

Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդգար

Վճարվում է, նոր օրենսդրությամբ 1.67 աշխ.օր ամեն ամսվա համար (առաջ 28/12=2.33, հիմա 20(եթե իհարկե 5 օրյա աշխ. շաբաթ է)/12=1.67):

Աստղիկ

Հարգելի Էդգար: Խնդրում եմ ասա որտեղից ես դա իմացել, ինձ պետք է դրա հիմքը, որ նոր օրենսդրությամբ 2 ամիս աշխատողին տալիս ես վերջնահաշվարկ: Կա արդյոք կոնկրետ 101 հոդվածի համար պաշտոնական պարզաբանում:
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացիր

Էդգար

Հարգելի Աստղիկ, ճիշտն ասած այս հարցի վերաբերյալ ոչ մի պաշտոնական պարզաբանման չեմ հանդիպել, եթե նկատի ունեք, որ չի վճարվում, քանի որ ըստ հոդված 170 – ի “հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով”, իսկ ըստ հոդված 164 “առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո”, ապա իմ կարծիքով դրվածքը այսպիսին է, եթե հարցը վիճելի է, այն պետք է լուծվի աշխատողի օգտին:

Արմինե

Հարգելի Աստղիկ, մոզիլիայով մտիր vector.am, այնտեղ գտիր փոփոխություները, կգտնես հարցիդ պատասխանը: