Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով

Մարինե.

Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ դեպքում վերցնում եք մինչև դեկրետ գնալու աշխատավարձի չափը որպես միջին:

Nerses

Հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով, պետք է չօգտագործված օրերի համար կատարվի վերջնահաշվարկ: Դեկրետի ժամանակահատվածը չենք վերցնում հաշվարկի մեջ:

Անի

Միջինի հաշվարկը բոլորի համար նույն կերպ է ըստ 195 հոդվածի։Ինչու՞ Տիգրան վերցնել աշխատավարձի չափը, պետք է վերցնել մինչև դեկրետ գնալու նախորդող ամիսների միջինը

Tigran

Այո լավ եք գիտեք որ ըստ 195 հոդվածի է, սակայն ուշադիր որ կարդաք կտեսնեք որտեղ է գրված այդ մասին:

Անի

Հարգելի Տիգրան, եթե աշխատողի առաջին աշխատանքային տարին չէ և նշված հոդվածով չի ապահովվում 12 ամիսը, վերցնում ենք ամսական աշխատավարձը, սակայն եթե մեր մի քանի տարվա աշխատակիցն է պետք է վերցնենք մինչ դեկրեը գնալու նախորդող ամիսները, այդպես չէ՞։

Tigran

Հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Անի

ՀԾ ծրագրով որ հաշվարկում ես վերցնում է մինչ դեկրետ գնալու նախորդող ամիսները բաժանում այդ ամիսների վրա։

Tigran

Դա սխալ է, այսինքն ծրագրի բանաձևերում այս դեպքը չի նախատեսված, իսկ դուք պետք է ըստ օրենքի կարգի հաշվեք:

Անի

Հիմա մեկ հարց աշխատակիցս ծննդյան և հետծծնդյան բուլետենից հետո ցանկանում է օգտվել այս տարվա արձակուրդից, ապա միջինը վերցնու՞մ ենք մինչ բուլետենը սկսվելու նախորդող 12 ամիսը

Tigran

Այո միջինը վերցնելու եք մինչ բյուլետենը սկսվելու նախորդող 12 հաշվարկային ամիսներինը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անի: Նախ միջինի հաշվարկման ժամանակ հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում… այսինքն՝ դեկրետում եղած ժամանակահատվածում չվճարվելը չի ազդում հաշվարկի վրա: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Բացի իր չօգտագործված արձակուրդից, այդ աշխատողը կուտակել է արձակուրդ նաև հղիության և ծննդաբերության 140 օրվա ընթացքում (5-օրյայի դեպքում՝ 8 օր, վեցօրյայի դեպքում՝ 10 օր): Կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին վճարվում է նաև արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: