Մարիա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողի վերջնահաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողի վերջնահաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ընդհանուր կարգով, ինչպես նշված է ԱՕ հ.130-ում:
ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
Հոդված 115.Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Հոդված 129.Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով