Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Arman.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել` ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկ կամ արձակուրդային վճար ժամային վարձատրության դեպքում, օրական 1 ժամ 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, հարգելի Արման:
Արձակուրդային վճարի գումարը հաշվարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդ հոդվածի.
1.Նախ հաշվում են աշխատողի միջին աշխատավարձը հետևյալ կերպ. արձակուրդային գումարը հաշվելու պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Այսինքն, միջին աշխատավարձը հաշվարկելուց հաշվի է առնվում աշխատողի` 12 ամսվա համար հաշվարկված գումարային աշխատավարձը /բոլոր տեսակները/ անկախ աշխատաժամանակից:
2. Այնուհետև ստացված միջին ամսական աշխատավարձը բաժանում են 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և բազմապատկում արձակուրդային օրերի թվով:
Բարև ձեզ: Ես ձեզ ճի՞շտ հասկացա` փաստորեն ժամավարձային և հաստիքավճարի դեպքում արձակուրդայինը և վերջնահաշվարկը հաշվարկվում են նու՞յն կերպ:
Այո, ամեն ինչ ճիշտ է: Քանի որ բոլոր դեպքերում պետք է առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով: Եվ անկախ այն հանգամանքից, թե աշխատողի վարձատրությունը ժամավճարով է, թե ամսական դրույքաչափով, միևնույնն է, 12 ամիսների համար պետք է ձևավորվի որոշակի գումար (այդ աշխատողին վճարված աշխատավարձ): Իսկ միջին աշխատավարձը հաշվելուց կարևոր է այդ գումարի չափը:
Աննա ջան, շատ շնորհակալ եմ: