Վերջնահաշվարկ երեխայի խնամքի արձակուրդից հետո ազատվելու դեպքում

Մագա․

Բարև Ձեզ։ 2013 թվականից աշխատում եմ մասնավոր դպրոցում որպես գործավար։ Այժմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդի մեջ եմ, որ լրացել է հուլիսին։ Դեռ աշխատանքի չեմ ներկայացել, ազատման ծանուցում չեմ ստացել։ Ինքս ուզում եմ ազատվել։ Այս դեպքում ես վերջնահաշվարկ կստանա՞մ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

վերջնահաշվարկ կկատարեն, այլ հարց է դրա արդյունքում գումար ունեք ստանալիք թե ոչ, օրինակ ունեք չօգտագործած արձակուրդ, կամ ինչու ևս մեկ տարով մինչև 3տ երեխայի խնամքի արձակուրդ չեք ձևակերպել,

Մագա

Ներեցեք, այսինքն ես հիմա կարող եմ նորից երեխայի արձակուրդ ձևակերպե՞լ։ Չգիտեի, որ նման բան հնարավոր է։ Այդ դեպքքւմ այս արձակուրդ ի՞նչ է կոչվում։

Tigran

մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, որը կարող է մեկ տարով երկարաձգվել մինչև երեխայի երեք տարին լրանալը,
 1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե ունեք կուտակված արձակուրդ, ապա պետք է կատարվի չօգտագործված արձակուրդի հատուցում, հավանաբար ունեք, քանի որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում (ոչ երեխայի խնամքի արձակուրդում) ևս կուտակվում են արձակուրդի օրեր: Երեխայի խնամքի արձակուրդը տրամադրվում է մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: