Լիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատողը աշխատել է մայիսի 3-ից օգոստոսի 9-ը, օգոստոսի համար վերջնահաշվարկ պե՞տք է արդյոք: Ես հաշվել եմ 3 ամսվա համար: Եթե պետք է, ինչպե՞ս հաշվեմ: Աշխատավարձը ամսական 120 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Լիանա, մինչև օգոստոսի 9-ը վճարում ես աշխատավարձ,
120000/21*6=34300*3%=1029, 9145՝ գործատուի սոց.-ը,
120000/21*1.67*3.2=30600՝ արձակուրդայինը,
(34300+30600-30000-1029)*10%=3387՝ եկամտահարկը,
34300+30600-1029-3387=60484՝ առձեռն վճարվելիք գումարը:
Բայց օգոստոսի աշխատանքային օրերը 21 են, թե 22 ?
Հարգելի skristin,
Ասացեք, խնդրեմ, ինչպես ստացաք 3.2 թիվը:
Եվ, ընդհանրապես, աենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակը ինչպես է որոշվում, եթե աշխատողի ընդունման և ազատման ամսաթվերը չեն համընկնում ամսվա առաջին և վերջին օրերի հետ:
Նախապես շնորհակալություն: