Վերջնահաշվարկի վերաբերյալ

Պ.Արթուր.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք վերջնահաշվարկը դա չվճարված աշխատավարձ և չվճարված արձակուրդի գումա՞րն է: Եթե կարելի է, ասեք, թե որտեղից կարող եմ դրանց մասին կարդալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիդա

Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին /այսինքն այն անձին, ով կազմակերպությունում աշխատել է 6 ամիս կամ ավել ժամանակահատված/ չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Վերջնահաշվարկը դա չօգտագորված արձակուրդի դիմաց դրամական հատուցուման և աշխատած օրերի համար չվճարված աշխատավարձի հանրագումարն է: Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը և վճարել աշխատավարձը , դրան հավասարեցված այլ վճարումները: Մի հիշեցում ևս, չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցումը չի համարվում ԱՎՈՒՄ և այդ գումարից սոց. պահումներ չեն կատարվում: Վերջնահաշվարկի մասին կարող եք կարդալ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:

Պ.Արթուր

Շնորհակալություն Լիդա ջան