Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը 2 տարի 10 օր աշխատել է և արձակուրդ չի գնացել, միջին ամսական աշխատավարձը կազմում է 91000 դրամ ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկ և ինչ պահումներ անեմ: Ձև Ֆ10 ինչպե՞ս լրացնեմ: Խնդրում եմ պատասխանեքˋ մանրամասն պարզաբանելով: Եվ եթե հնարավոր է, գրեք, թե որտեղից կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալ եմ…..
Չօգտագործած արձակուրդային օրերի քանակը = (2*12+10/30.4)*2.34=56.9: Հաշվարկեք 57 օրվա վերջնահաշվարկ, Միջին օրեկանը 91000/30.4=2993.42, վերջնահաշվարկի գումարը 57*2993.42=170624.94դրամ: Վերջնահաշվարկից չեն պահվում 3% սոց և գործատուի սոց, սակայն եթե նայեք accauntant.am-ի հարց ու պատասխանի մեջ կգտնեք այդ փաստին դեմ կարծիքներ: Վերջնահաշվարկի վճարումը պետք է կատարեք 1 օրվա ընթացքում, իսկ վերջին աշխատավարձը եթե չեք վճարել 3 օրվա ընթացքում: Նշեմ, որ այդ աշխատավարձը հաշվարկում եք և վճարում բոլոր պահումներով: Հաշվարկում 2.34 գործակիցը օգտագործում եք, եթե համաձայն պայմանագրի յուրաքանչյուր տարի հասանելիք արձակուրդը 28 օր է: