Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել 3 տարի և արձակուրդ չի գնացել: Աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և տրվել է 3 տարվա վերջնահաշվարկ: Արդյո՞ք որևէ խախտում կա տվյալ դեպքում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել և հետո տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ, սակայն այն չի կարող տրամադրվել 18 ամսից հետո` ըստ օրենքի: Սակայն, եթե ստացվել է այդպես` ինձ թվում է` ներելի է:
Եթե բոլոր հաշվարկները ճիշտ են արված և վճարման ժամկետների խախտում չկա, ապա ոչ:
Այո: Գործընթացը հաշվապահի կողմից ճիշտ է կատարվել:
ԱՕ Հոդված 170.Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
2, Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ոչ, չկա խախտում:
Դուք ճիշտ եք հաշվարկել, ըստ օրենքի աշխատանքից ազատելիս պետք է վճարել բոլոր տարիների չօգտագործած արձակուրգների դիմաց։ Խախտում չկա։
Ոչ, խախտում չկա: Աշխատանքային պայմանագիրը լուծելիս վճարվում է ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցում: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: