Վերջնահաշվարկի վերաբերյալ

Հայկ.

Բարև ձեզ:
Հարցս վերջնահաշվարկին է վերաբերում.
Աշխատակիցը աշխատել է 9 ամիս և չի օգտվել իր ամենամյա արձակուրդից: ԱՕ 164-րդ հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Այժմ աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը հաշվարկվում է 20 աշխ. օրվա՞, թե՞ 15 աշխ. օրվա (9×20/12) համար:
Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կամ տրամադրեք արձակուրդը և տեղափոխեք ազատման օրը, կամ հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով՝ 15 օր 20/12*9:

Հայկ

Շնորհակալ եմ պատասխանի համար:

Gor

Աշխատողը` նախքան աշխատանքից ազատվելը, իրավունք ունի օգտագործել իր հերթական հասանելի տարեկան արձակուրդը, հակառակ դեպքում հատուցումը հաշվարկվելու է իր աշխատած ամիսներին համապատասխան արձակուրդի օրերի չափով: Ձեր դեպքում այն կկազմի 15 օր: