Վերջնահաշվարկի վերաբերյալ

Ա.Մ.

Բարև Ձեզ: Ես մի հարցով եմ դիմում Ձեզ. ես օդնավակայանում աշխատել եմ որպես հաշվառող սկսած 05 մարտի 2008 – 07 նոյեմբերի 2011, այսինքն 3 տարի 8 ամիս, և չունեմ ոչ մի տույժ, նույնիսկ ունեմ մեկ չօգտագործված արձակուրդ 10 աշխ. օր, ստացել եմ 99.000 դրամ աշխատավարձ: Ես իմ դիմումի համաձայն այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով դուրս եմ եկել աշխատանքից, և ինձ փոխանցել են ընդամենը 31.000 դրամ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, թե իրականում որքան վերջնահաշվարկ պետք է լիներ, կամ եթե ես եմ սխալվում, խնդրում եմ ինձ ասեք` ինչի հիման վրա է այս հաշվարկն արվել: Նաև նշեմ, որ իմ ամուսինը, ով աշխատում էր նույն կազմակերպությունում և նույն պաշտոնին, աշխատանքից դուրս եկավ 2011թ. փետրվարի 2-ին, և այնտեղ աշխատում էր 2008 թ. մարտի 5-ից, և ստացավ 128.000 դրամ վերջնահաշվարկ, դա էլ այն դեպքում, որ ընթացքում օգտագործել էր իրեն հասանելի ողջ արձակուրդը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Ա.Մ, լավ կլինի պահանջեք, որ Ձեզ ներկայացնեն վերջնահաշվարկը մանրամասն, բացատրություններով, քանի որ այն կախված է Ձեր միջին աշխատավարձից, աշխատանքային օրերի քանակից և այլն: