Վերջնահաշվարկի վերաբերյալ

Քրիստինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք.
1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար:
2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ:
3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ

1)Կարդացեք ՀՀԱՕ Հոդված 170
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար
2)Սկզբում հաշվում եք հաշվարկված աշխատավարձի 3%-ը, գումարում եք վերջնահաշվարկի գումարը, ընդհանուր գումարից հանում եք աշխատավարձի 3% և հաշվում եք եկամտահարկը
3)Չի ներառվուն, վերջնահարկի գումարից սոց չի պահվում