Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։
Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։
Շնորհակալություն
Վերջնահաշվարկը վճարվում է աշխատանքից ազատման օրը բոլոր տարիների ճօգտագործած արձակուրդային օրերի համար:
Վերջնահաշվարկի ժամանակ բոլոր, այդ թվում նախորդ տարիների, չօգտագործված արձակուրդի օրերն են հաշվի առնվում։ Հանգամանքները ավելի հստակ գրեք, ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Ոնց որ սխալ է ու հավանաբար եկամտայինների այդ 2 ամիսների հաշվարկների ճշտված ներկայացման կարիք ունեք:
Նախ նշենք, որ վերջնահաշվարկը վճարվում է բոլոր չօգտագործված արձակուրդային օրերի համար։ Բացի դրանից, եթե ազատվել է օգոստոսի 7-ին, ապա վերջնահաշվարկը պետք է արվեր վերջին աշխատանքային օրը և ներկայացվեր օգոստոս ամսվա հաշվարկի մեջ, անկախ նրանից աշխատել է այդ ամիս , թե՝ ոչ։
Եկամտային հարկի հաշվարկում աշխատողին վճարված գումարները միասնական թվով են երևում, չի նշվում վերջնահաշվարկ, չի երևալու, որ կիսել եք գումարը։ Ընդհանրապես վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը ամբողջությամբ։ Կարող եք ճշգրտել երկու ամսվա եկամտային հարկի հաշվարկները, եթե ցանկանում եք լիարժեք ճիշտ լինի, և նաև կավելացնեք մյուս տարիների չօգտագործված արձակուրդի հատուցումը, քանի որ, այո, պետք է հատուցեք բոլոր տարիների արձակուրդների համար։
Օգոստոսի 7-ին ազատվելու դեպքում վերջնահաշվարկը ամբողջությամբ պիտի երևա օգոստոսի հաշվետվության մեջ, իսկ արձակուրդայինի մասով աշխատողը պիտի ստանա ի սկզբանե չօգտագործված արձակուրդայինի բոլոր օրերի համար, Ձեր դեպքում՝ 5 տարիների համար:
Եթե աշխատանքից ազատվել է օգոստոսին, ապա օգոստոսին պետք է կատարվեր վերջնահաշվարկը: Պետք է նախորդ տարիներինը ևս հաշվարկի մեջ ներառեք:
Ընդհանուր առմամբ վերջնահաշվարկը մասերով տալը ընդունված չէ, բոլոր դեպքերում հաշվետվության մեջ աշխատաժամը պիտի ներառվի –0- ժամով
Երկրորդ հարցին կպատասխանեմ, որ վերջնահաշվարկի մեջ են ներառվում բոլոր չգնացած արձակուրդայինները։
Վերջնակաշվարկը հաշվվում է բոլոր չօգտագործված արձակուրդի օրերի համար:
Վերջնահաշվարկը հաշվվում և վճարվում է բոլոր չօգտագործած ամիսների համար, իսկ եթե Ձեզ վճարել են հուլիսին, պետք է հասկանալ՝ դա միայն աշխատավարձ են վճարել, թե արձակուրդային վերջնահաշվարկը նույնպես, օգոստոսին եթե ունեցել եք 0 ժամ, հետևաբար նաև չեն վճարել աշխատավարձ: