Վերջնահաշվարկի կատարում

Օֆելյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին:
Հարց`
Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը:
Աշխատավարձը`
ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tag

Կարող եք պահանջել:
28000*12=336000 դր
336000+80000+100000+230000(պարգևավճարներ)= 746000 դր
746000/12=62167/21=2960*26.56=78618դր(վերջնահաշվարկի գումարը, եթե աշխատել եք 5-օրյա աշխատանքային շաբաթով):
746000/12=62167/25=2487*26.56=66055դր(վերջնահաշվարկի գումարը, եթե աշխատել եք 6-օրյա աշխատանքային շաբաթով):

Գևորգ

Հարգելի Tag, չե՞ք ասի, թե ինչ եղանակով ստացաք 26.56 թիվը, կանխավ շնորհակալ եմ:
Իմ կարծիքով պետք է լինի 5-օրյաի դեպքում 30, 6-օրյաի դեպքում` 36:

Tag

20(արձակուրդի օրերը)/12(ամիս)=1,66 որպեսզի իմանանք մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերի թիվը:
Նա ունի 16 ամիս չիրացված արձակուրդ (2009թ նոյ.-ից 2011թ. ապրիլ)
16*1,66=26.56
Իսկ 5-օրյան և 6-օրյան վերաբերում է 21 և 25 թվերին, որը սահմանված է օրենքով (ՀՀ ԱՕ 195 հոդված, 3-րդ մաս):

Գևորգ

Այդ ամենը պարզ է, հարգելի Tag, բայց ինչու՞ 16, այլ ոչ 18 ամիս:

Գոհար

Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011ին, ամսեկան աշխատավարձը պայմանագրով կազմում է 40.000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011 : Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում: