Վերջնահաշվարկի կատարում

Էլլա.

Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Narine

Բարև, Էլլա ջան:
Ես ունեցել եմ այդպես աշխատող և կատարել եմ վերջնահաշվարկ այդ մի ամսվա աշխատավարձով.
20/12=1.67 օր
50000/21*2= 4762 իր վերջնահաշվարքը
մեկել իրա մի ամսվա աշխատավարձը
Իմ կարծիքով, այդպես է:

Արթուր

Հարգելի Էլլա, Դուք կարող եք վերջնահաշվարկ չկատարել, քանի որ այդ աշխատողը Ձեր մոտ 6 ամսից ավել չի աշխատել: Բայց անկախ ամենինչից այդ աշխատողի միջին աշխատավարձը հավասար է 50 000 դրամի:

Վիկտորյա

Այդ դեպքում միջին ամսական աշխատավարձը համարվում է պայմանագրում նշված աշխատավարձի չափը:

Վիկտորյա

Հարգելի Արթուր, ես մի փոքր համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ վերջնահաշվարկ կատարվում է բոլոր դեպքերում, նույնիսկ եթե աշխատողը աշխատել է մի քանի օր: