Gayane.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. 2009թ-ի նոյեմբերի 25-ից կազմակերպությունը ընդունել է աշխատող, մինչև 2011թ-ի հունվար ամիսը արձակուրդ չի գնացել, հունվարի 10-ից ազատվում է աշխատանքից, ես իրեն ինչպե՞ս եմ վերջնահաշվարկ կատարելու:
13 ամիս 15 օր արձակուրդ չի գնացել, 1 ամսվա համար 1.67 աշխատանքային օր արձակուրդ է հասնում, այսինքն` 20 + 3 աշխ. օր: Առավել մանրամասն կարդացեք այստեղ…
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. վերջնահաշվարկի ժամանակ 3% սոց. հաշվու՞մ են, թե՞ ոչ:
Վերջնահաշվարկից սոցիալական վճարներ չեն կատարվում, միայն եկամտահարկ: