Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հարկերի հաշվարկը կատարվում է ամբողջ գումարի վրա, աշխատավարձ+վերջնահաշվարկ, և այդ ամբողջ գումարը արտացոլվելու է օգոստոս ամսվա եկամտային հաշվարկի մեջ։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Աշխատողի հետ կատարվում է լրիվ վերջնահաշվարկ պայմանագրի լուծման օրը։ Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի հատուցումն է և վերջին աշխատած օրերի աշխատավարձի վճարումը։ Կատարեք վերջնահաշվարկը ընդհանուր գումարով, պահեք հարկերը, վճարեք աշխատողին և եկամտային հարկի հաշվարկում արտացոլեք մեկ թվով։ Այո, պետք է ներկայացվեր օգոստոս ամսվա եկամտային հարկի հաշվարկում։

Tigran

Վերջնահաշվարկի գումարը օգոստոս ամսվա եկամտայինի հաշվարկի մեջ պետք է ներկայացվի, իսկ պահումները պետք է կատարվեն ընդհանուր գումարից:

Սյուզի

Կասե՞ք խնդրեմ՝ վերջնահաշվարկ հաշվելիս հարկերը հանած գումարի միջի՞նն ենք հաշվում, թե՞ հարկերը մեջը:

Մարիաննա

Հաշվարկները կատարվում են կեղտոտ (ներառյալ հարկերը) գումարներով, վերջում պահվում են հարկերը և վճարվում աշխատողին։ Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առեք, որ պետք է պակաս չլինի նվազագույն ամսական աշխատավարձից։

Ներսես

1.Այո, օգոստոց ամսվա մեջ է ներառվում
2.Ընդհանուր գումարից պետք է կատարեք պահումը

Արա

Այս դեպքում հարկերը առանձին-առանձին չի պահվում, պահվում է ընդհանուր եկամտից աշխատավարձ+վերջնահաշվարկ և այլն, այն կախված է այդ ամսվա ընհանուր եկամտի չափից