Անի․
Վերջնահաշվարկը եկամտային հարկի հաշվետվության լրացման ժամանակ հաշվեգրման թե՞ դրամարկղային մեթոդն է կիրառվում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Վերջնահաշվարկը եկամտային հարկի հաշվետվության լրացման ժամանակ հաշվեգրման թե՞ դրամարկղային մեթոդն է կիրառվում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Անի: Վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը: Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Դուք չեք կարող ազատել աշխատողին աշխատանքից, իսկ վերջնահաշվարկը կատարել հաջորդ ամիս, հետևաբար վերջնահաշվարկը պետք է ներկայացնել ազատման և վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում:
հաշվեգրման մեթոդով,
Հաշվեգրման մեթոդ
Հաշվեգրման մեթոդով