Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում արձակուրդի չօգտագործված կամ ավել օգտագործված օրերը հաշվելու համար, և ավել օգտագործված ավերի համար պահում անելիս ո՞ր օրենքով են ղեկավարվու՞մ: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Լիլիթ, վերջնահաշվարկը պետք է կատարել համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 170 կետ 2 -ի. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Մինչև 2003թ հետ եք գնում, հաշվարկում եք միջինը դուրս գալու օրվա դրությամբ հաշվարկային միջին օրականը:
Կներեք, իսկ ինչու՞ մինչև 2003 թվականը: