Վերադարձնում ենք աշխատանքն իր հունի մեջ. հետտոնական “ակլիմատիզացիա”

Գրասենյակ

Ահա և եկավ “երկար սպասված” երկուշաբթին` այս տարվա առաջին աշխատանքային օրը: Եվ չնայած առջևում “Հին տոմարով Նոր Տարին” է, թվերը, հաշվետվությունները և տնօրենը սպասել չեն կարող:

Դե ինչ, մասնագետները խորհուրդ են տալիս “թեթև տանել” հետտոնական “ակլիմատիզացիան” և ոչ մի դեպքում չմեղադրել ինքներդ Ձեզ ցածր արտադրողականության մեջ: Դա միայն կմեծացնի բացասական ազդեցությունը և չի նպաստի սեղանին դրված թղթերի կույտի վերացմանը: Ավելի լավ է աստիճանաբար “ընկնել հունի մեջ”, 3-5 օրվա ընթացքում: Իհարկե, եթե այդ ժամկետը ավելի երկարի, ստիպված կլինեք վերադարձնել ինքներդ Ձեզ աշխատասեղանի մոտ կամքի ուժով` նման “աշխատելաոճը” սովորություն չդարձնելու համար:

Ղեկավարներներին խորհուրդ է տրվում հետաձգել աշխատանքային կոլեկտիվի “թափահարումը” 1-2 օրով` աշխատանքային գործընթացը սկսելով աստիճանաբար և հաճույքով: Կարող եք կիսվել Ձեր ենթակաների հետ ամանորյա տպավորություններով և ամեն կերպ խուսափել ավելորդ լարվածությունից:

Ի վերջո հիշեք, որ Ձեր կոլեգաները նույնպես գտնվում են նման իրավիճակում և, որ 3-4 օրվա ընթացքում աշխատանքն անպայման “կընկնի իր հունի մեջ”:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էլիզա

Իմ շատ սիրելի հաշվապահ կոլեգաներ……..(ցավոք անցան պայծառ օրերը),
մոռացեք ամանորյա տաք տոլման, բուդը, տնական գինին և օղին,հիշեք, որ Ձեր աշխատանքային սեղանին դրանց փոխարեն լինելու է նոր հաշվապահական կերակրատեսակ` հարկային հաշիվների դուրս գրման նոր տարբերակը: Համային հատկանիշների մասին սպասում եմ Ձեր արձագանքներին…….Իմ կարծիքով աղը շատ է……
Իսկ Ձեր ղեկավարների ու Ձեր միջև աշխատանքային տուրուդմփոցը դեռ առջևում է…(Ձեռքի տակ ունեցեք առաջին օգնության պարագաներ)…….. :-))))))))))

Հերմինե

Շատ լավն էր հոդվածը !!!!!!!!!!!!!!!!!!

էլիզա ջան, ինձ թվում է պղպեղն էլ : ))))))