Վարսավիրանոցի գործունեություն

Արթուր․

Բարև ձեզ։ Հարցերս հետևյալն են․

1․ Ցանկանում ենք ԱՁ բացել որպես վարսավիրանոց, մատուցվելու է նաև մատնահարդարման ծառայություններ, արդյո՞ք կարող ենք միկրոյի դաշտում աշխատել

2. Տարածքը վարձակալած է, պե՞տք է արդյոք վարձակալության պայմանագիր կնքել, եթե այո, կխնդրեմ պայմանագրի ձև ուղարկել

3. Որպես տնօրեն գրանցումը պարտադիր չէ չէ՞, եթե լինելու են 4 աշխատողներ։ Եվ աշխատանքային պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ վերցնել վարսավիրանոցներին վերաբերող

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 այո, 2 նայեք կայքի փաստաթղթեր մասում, 3 նայեք կայքի փաստաթղթեր մասում,ընդհանուր բնույթի օրինակներ են,

Nerses

1․ Ցանկանում ենք ԱՁ բացել որպես վարսավիրանոց, մատուցվելու է նաև մատնահարդարման ծառայություններ, արդյո՞ք կարող ենք միկրոյի դաշտում աշխատել
Կարող եք
2. Տարածքը վարձակալած է, պե՞տք է արդյոք վարձակալության պայմանագիր կնքել, եթե այո, կխնդրեմ պայմանագրի ձև ուղարկել
Պետք է կնքեք, կայքում գտեք հարմարեցրեք Ձեր գործունեությանը
3. Որպես տնօրեն գրանցումը պարտադիր չէ չէ՞, եթե լինելու են 4 աշխատողներ։ Եվ աշխատանքային պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ վերցնել վարսավիրանոցներին վերաբերող
Տնօրենը պարտադիր չէ, այս կայքում կգտնեք և նորից հարմարեցրեք Ձեր գործունեությանը։

Ruzanna

1.Այո, կարող է աշխատել միկրոհամակարգով, 2. այո, վարձակալության պայմանագիր պետք է կնքեք, 3.ԱՁ-ի համար պետք չէ տնօրեն գրանցել: Բոլոր ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել այս կայքում:

Արթուր

Իսկ եթե ԱՁ ի հիմնադիրը նույնպես աշխատելու է որպես վարսավիր, այդ դեպքում կարո՞ղ ենք չէ իրեն գրանցել որպես վարսավիր։

Ռուզաննա

Ոչ, պետք չէ գրանցել, այն անձը, ում անունով որ գրանցված է ԱՁն, կարող է հանգիստ աշխատել իր վարսավիրանոցում։

Եվա

1․ Այո։
2․ Պայմանագիր պետք է կնքել։
3․ Տնօրեն գրանցել պետք չէ։

Խաչիկ

Խնդրում եմ ասեք՝ վարձակալած տարածքի համար ո՞վ է եկամտային հարկը վճարում՝ Ֆիզ․ անձը, թե՞ ԱՁ-ն։

Արթուր

ԱՁ-