Վարսավիրական գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ի անվանման հետ կապված

Մանե.

Բարև Ձեզ: Նոր բացված Ա/Ձ-ն զբաղվելու է վարսավիրական գործունեությամբ, գործելու է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Խնդրում եմ կասեք` սալոնի անվանման հետ կապված ի՞նչ քայլեր պետք է անել, նաև, եթե ցանկանում է ընթացքում իրականացնել վարսավիրական ուսուցում, հարկային դրույթները կնշե՞ք, եթե դրանք կան։ Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սալոնի անվանման հետ կապված “ինչ քայլեր” ասելով նկատի ունեք սալոնի անվանման լոգոյի ստեղծու՞մ և գրանցու՞մ: Աշխատողի համար վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային: Տարեկան 12 000 դրոշմանիշային վճարելու եք Ձեր համար, սոց. վճար 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, եթե հասնում է որ վճարեք, ՀԴՄ պետք է ունենաք:

Gohar

“Ձեր համար սոց. վճար 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, եթե հասնում է որ վճարեք”-
հարգելի Տիգրան, խնդրում եմ այս մասը կբացատրե՞ք միկրոյի դեպքում:

Tigran

Եթե Ձեր տարեկան եկամուտը կամ հասույթը մինչև 6 մլն լինի, ապա սոց. վճարի վճարման չափը կլինի դրա 5 տոկոսի չափով: Միկրոյի դեպքում էլ սոց. վճարի վճարումից ազատված չեք:

Մանե

Հարգելի Տիգրան, ճիշտ եմ հասկանու՞մ, որ բացի աշխատողի սոց. վճարից, սոց. վճար վճարելու՞ եմ նաև ստացած եկամտից, ընդ որում տարեկան կտրվածքով:

Tigran

Այո, վճարելու եք տարեկան կտրվածքով, պարզեցված տարեկան հաշվարկ կա, այո:

Մանե

Շնորհակալ եմ, լոգոյի հարցում էլ կօգնեք, թե ինչպե՞ս եմ դիմելու, պետական տուրքն ինչքա՞ն եմ վճարելու:

Մանե

Տարեկան հաշվետվություն պետք է չէ՞ ներկայացնեմ` տարեկան եկամտից հաշվարկված սոց. վճարի մասով:

Mikayel

Եթե ցանկանում եք գրանցել որպես Լոգո և այդ իրավունքը պատկանի միայն Ձեզ, ապա պետք է դիմել մտավոր սեփականության գործակալություն:

Մանե

Շնորհակալություն:

Մանե

Այո, հենց սալոնի անվանումը` լոգոն նկատի ունեմ, ինչպե՞ս ստեղծեմ և գրանցեմ: Ա/Ձ-ն գրանցված է, սակայն այլ անուն է ունենալու սալոնը: Եվ նաև ուսուցում անցկացնելու դեպքում այլ հարկատեսակ կամ լիցենզիա հարկավո՞ր է:

Tigran

Սկզբում որևէ դիզայների հետ ստեղծում եք լոգոն, իսկ ինչպես պետք է դիմել մտավոր սեփականության գործակալություն դա հետո կհարցնեք կասեմ, կա դիմելու կարգ ու ձև: Ուսուցում անցկացնելու դեպքում լիցենզիա հարկավոր չէ:

Մանե

Լոգոն արդեն ստեղծված է, կարո՞ղ եք դիմելու կարգն ու ձևն ասել, և պետական տուրքի վճարումը:

Tigran

Սա առանձին ոլորտ է, տուրքը 30 000 է` 7 500 + 10 000 + 12 500, զանգեք` 099455932, պետք է Ձեր համար հայտ կազմել:

Մանե

Ինձ արդեն օգնեցիք, մնացածը ես կանեմ, շնորհակալ եմ: Եվս մեկ հարց ունեմ. նյութեր ձեռք բերելու դեպքում, եթե ՀԴՄ տրամադրվի, դա ուղղակի իմ ծախսերի մե՞ջ է չէ արտացոլվելու, դրա մասով հաշվարկ չեմ ներկայացնելու:

karine

Սալոնում ուսուցում անցկացնելու համար լիցենզիա հարկավոր չի։ Ուսուցման վճարի գումարը նույնպես կմտնի Ձեր սալոնի շրջանառության մեջ և տարեկան բոլոր գործունեությունների հանրագումարը պետք է չգերազանցի 24 մլն․ դրամը միկրոյի դաշտում մնալու համար։

Մանե

Շնորհակալություն: