Վարչական տույժ

Alina.

Խնդրում եմ օգնեք ինձ, ես կազմակերպությունը բացելուց հետո, վիճակագրական վարչությունում չեմ գրանցվել, հիմա զանգել կանչել են գրանցվելու:
Արդյոք ես պետք է վարչական մուծեմ 20000 դրամ?
Լսել եմ որ ոչ, ասում են վոր պետք է վարչությունը Ծանուցի քեզ, և եթե դրանից հետո մեկ ամսվա ընթացքում չներկայանամ, ապա նոր վարչական կառաջանա:
Բայց հիմը չգիտեմ որ որոշման մեջ է գրված

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.N.

Բարև Ալինա: Դուք ճիշտ եք, Վիճ. վարչությունը պետք է Ձեզ առաջինը նամակ գրեր, որպեսզի Դուք հաշվառվեիք իրենց մոտ: Այնպես որ Դուք տույժ չեք մուծելու:

Albert

Բարև Ձեզ, Ալինա: Համաձայն ՀՀ Պետական վիճակագրության մասին օրենքի դրույթների և Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 169.2 հոդվածի Ձեր նշած վարչական տույժը, 20000 դրամի չափով, Դուք կմուծեք այն դեպքում,եթե սահմանված ժամկետում չգրանցվելու դեպքում, Ձեզ կատարված նախազգուշացումից հետո 15 օրյա ժամկետում չգրանցվեք, և չներկայացնեք անհրաժեշտ տեղեկություններ:

Alina

Մերսի

Հռիփսիմե

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ կարգի 8-րդ կետում գրված է . 8. Պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու (ընտրվելու) կամ դուրս հանվելու մասին վիճակագրական տեղեկություններ տրամադրողները նախապես գրավոր իրազեկվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ՝ պետական վիճակագրություն իրականացնող մարմին) կողմից: Այնպես որ, եթե վիճակագրական ծառայությունից Ձեզ գրավոր ծանուցագիր չի եկել, դուք ոչ մի տույժ էլ չեք մուծելու:

Ռաֆիկ

Հարգել Ալինա
Ոչ մի իրավաբանական կամ ֆիզիկական անձ վիճակագրական վարչությունում գրանցվելու պարտականություն չունի։
Իրավաբանական անձինք պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու դեպքում 1 ամիս առաջ ծանուցվում են այդ մասին (վիճ.պետ.խորհրդի 03.10.03 թիվ 11 որոշմամբ հաստատված “Վիճակագրական տեղեկությունների ներկայացման” կարգի 9-րդ կետի ա/ ենթակետ)։
Ծանուցումը ստանալուց մեկ ամիս հետո Դուք պարտավոր եք սահմանված ժամկետներում ներկայացնել ծանուցման մեջ նշված հաշվետվությունը։ Ժամկետներն ուշացնելու դեպքում առաջանում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2 հոդվածով (նախազգուշացում կամ տուգանք 20000 դրամի չափով)։

Բոլոր իրավաբանական անձինք, առանց որևէ ծանուցման սպասելու, պարտավոր են մինչև մայիսի 1-ը նախորդ տարվա տվյալներով ներկայացնել “Իրավաբանական անձանց վիճակագրական բիզնես /ձեռնարկատիրական/ ռեգիստրի հարցաթերթը” (վիճ.պետ.խորհրդի 14.03.03 թիվ 04-Ն որոշում, ձևը կարող եք վերցնել վիճ.ծառ. կայքից http://docs.armstat.am/report/rep/hs289.rar)։ Այս ժամկետը խախտելու դեպքում էլ Դուք կարող եք ենթարկվել վերը նշված վարչական պատասխանատվության։