Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ մեկ տարով կնքում է քաղաքացիաիրավական պայմանագիր կատարված աշխատանքների համար, պայմանագրում կարո՞ղ է նշել յուրաքանչյուր ամսվա համար վճարումը 30 000 դրամ, թե՞ պարտադիր պետք է լինի 46 300 դրամից ոչ պակաս:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Այո, կարող եք նշել 30000:

Աննա

Հարգելի Գայանե,
Բարև Ձեզ, Ձեր նշած 46 300 դրամը, ենթադրում եմ, կապված է նվազագույն ամսական աշխատավարձի հետ: Եթե այդպես է, ապա “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքը վերաբերում է աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատանքի վարձատրությանը, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի կատարումից ստացվում է ոչ թե աշխատավարձ, այլ` եկամուտ:

Այնուամենայնիվ, քանի որ Դուք նշեցիք 46 300 թիվը, ընդգծեմ նաև, որ “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի ներկայիս պահանջի համաձայն նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 45000 ՀՀ դրամ, այսինքն, մաքուր 45000 ՀՀ դրամ վճարելու համար աշխատանքային պայմանագրով աշխատավարձը պետք է սահմանել 59 530 ՀՀ դրամ:

Աննա

Եվս մեկ հարց` անձի հետ մեկ տարով քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելուց առաջ պետք է ուշադիր լինել, որպեսզի իրականում այդ պայմանագրով չկարգավորվեն աշխատանքային հարաբերությունները, այլապես այդ անձի հետ հարկ էր կնքել աշխատանքային պայմանագիր: