Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, համաձայն ԱՕ Հոդված 188.Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի ծավալի ավելացման դեպքում
1. Եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:

Զոյա

Եթե այդ հաստիքը կրճատվել է և էլ գոյություն չունի, այդ դեպքում չի կարող, իսկ եթե ուղղակի հաստիքը կա և հարմար աշխատող դեռ չկա, ժամանակավոր զբաղեցնում է՝ այդ դեպքում կարող է աշխատավարձի բարձրացում պահանջել:

Անահիտ

Այո, աշխատողը իրավունք ունի աշխատավարձի ավելացման հարց բարձրացնելու:

Ներսես

Այո, իհարկե,աշխատանքի ծավալը ավելանում է:

Tigran

Կարող է պահանջել լրավճար կամ պարգևատրում,

Karine

Եթե այդ աշխատանքի ծավալը ավելացել է մեկ ամսով, կարող եք պարգևատրել, բայց քանի որ հաստիք է կրճատվել, ուստի աշխատանքի ծավալի ավելացման համար պետք է աշխատավարձ բարձրացվի։

Հերմինե

Այո, ղեկավարվելով ՀՀ 188 հոդվածի դրույթներով, աշխատանքի ծավալների ավելացման կապակցությամբ Գործատուն իր հայեցողությամբ կարող է վճարել լրացուցիչ աշխատավարձ: